Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը կփոխի ֆեյքերի դեմ պայքարի որոնման ալգորիթմը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:10 , 26 Ապրիլ 2017

Google որոնողական համակարգը կփոխի իր ալգորիթմը այնպես, որպեսզի որոնման արդյունքներից բացառի կեղծ (ֆեյքային) նորությունների և ծայրահեղական արտահայտությունների հղումները, հայտնում է BBC-ն:

Ինչպես ասվում է ընկերության հայտարարության մեջ, ալգորիթմը կփոխվի խմբերի հակազդման համար, որոնք օգտագործում են անազնիվ միջոցների որոնման կատարելագործման համար:

«Մեր ալգորիթմերին միշտ փորձել են «խաբել» մարդիկ կամ համակարգերը, որպեսզի իրենց կայքերը որքան ավելի բարձր ցուցադրվեն որոնման արդյունքներում՝ նրանք օգտագործել են ցածրորակ կոնտենտներ, թաքնված տեքստ կամ այլ անբարեխիղճ միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոփոխությունների մասը կվերաբերի ալգորիթմերը գնահատողների համար ինստրուկցիային՝ ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարբերաբար գնահատում են որոնողական համակարգի աշխատանքները: Այսուհետ նրանցից կպահանջվի մատնանշել վիրավորական նյութերը, ոչ ճիշտ տեղեկությունները:

Կփոխվի նաև գործոնների թիվը, որը հաշվի է առնում որոնողական համակարգը՝ որոնման արդյունքների հերթականությունը որոշելիս: Ներկայումս որոնողական համակարգը հաշվի է առնում ավելի քան 100 նման գործոն:

Ներկայումս տեղեկատվության հեղինակավոր աղբյուրները միշտ կցուցադրվեն որոնողական հարցման վերևի հատվածում, իսկ նրանք, որոնք համարվում են ոչ հեղինակավոր, կուղարկվեն ամենաներքևի հատված:

Google-ի մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ դա արվել է, որպեսզի խուսափեն անցած տարի տեղի ունեցած նմանատիպ դեպքերից, երբ ընկերությունը քննադատվել էր այն բանի համար, երբ իր որոնողական համակարգը «Ինչպե՞ս է տեղի ունեցել Հոլոքոստը» հարցմանը ներկայացնում էր կայքեր՝ հոդվածներով, որոնք հերքում են նացիստների հանցագործությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։