Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը կդադարի արտադրել Pixel նոութբուքներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:00 , 02 Մարտ 2017

Google ընկերությունը որոշել է հրաժարվել Pixel բրենդի ներքո թողարկվող նոութբուքների արտադրությունից։ Ինչպես հայտնի է, արտադրողը տվյալ բրենդի ներքո արտադրում էր իր Chromebook-ը, սակայն այդ ուղղությունը որոշվել է չզարգացնել, հայտնում է GSMArena-ն։

Պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել են ընկերության ներկայացուցիչները MWC 2017 ցուցահանդեսի ժամանակ։

Մասնավորապես, Ռիք Օստերլոհը Google-ից հայտնել է, որ «արտադրողը չունի Pixel նոութբուքների հետագա թողարկման մասին ոչ մի պլան»։

Բացի այդ՝ աստիճանաբար դադարում են Google Store մատակարարվել համապատասխան մոդելները։ Հավանաբար, հետագայում Pixel բրենդը կօգտագործվի բացառապես սմարթֆոնների համար։

Ենթադրվում է, որ այդ ուղղությունից հրաժարվելու պատճառը Chromebook-ների չափազանց բարձր գինն է, որը վանում է գնորդներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են:

Տոյոտան և Սուզուկին դաշինք են ստեղծում

Նպատակը նորարարարությունները միմյանց հետ կիսելն ու ավտոնոմ վարման շուկան զարգացնելն է:

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են: