Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը Թրամփի պատճառով խնդրում է իր աշխատակիցներին վերադառնալ ԱՄՆ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:01 , 30 Հունվար 2017

Google ինտերնետ ընկերությունը կոչ է արել իր աշխատակիցներին, որոնք գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, որքան հնարավոր է արագ վերադառնալ հայրենիք, հայտնում են BBC-ի աղբյուրները:

Ընկերությունը մտավախություն ունի, որ նրանք կարող են չհասցնել վերադառնալ մինչ այն պահը, երբ ուժի մեջ կմտնի ԱՄՆ ներգաղթյալների մուտքն արգելող հրամանը, որը նախօրեին ստորագրել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ընկերությունում ենթադրում են, որ այդ հրամանագրից կարող է տուժել ընկերության ավելի քան 100 աշխատակից:
Պաշտոնապես Google-ը չի մեկնաբանում աշխատակիցների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությն մասին հաղորդագրությունը: Սակայն հաղորդագրության պատճենը հայտնվել է Blooomberg գործակալության տրամադրության ներքո:

«Ցավալի է նայել, թե ինչպես են նախագահի այդ հրամանի հետևանքով մեր գործընկերները կրում անձնական կորուստներ»,- ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի հաղորդագրության մեջ:

Bloomberg-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ անհանգստացած են Թրամփի այդ հրամանից և այլ առաջարկներից, որոնք սահմանափակումներ են դնում ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների վրա:

Ընկերությունը նաև մտավախություն ունի, որ նոր հրամանագիրը կարող է խոչընդոտներ ստեղծել այլ երկրներից ԱՄՆ տաղանդավոր մասնագետների ներգրավման համար:
Բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ լոբբինգ էին կատարում երկիր ներգաղթյալների սահմանափակումների մեղմացման օգտին:

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: Նա սահմանափակումներ է մտցրել նաև երկիր մուտքը Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի քաղաքացիների նկատմամբ:

Սահմանափակումները նշանակում են, որ այդ երկրների բնակիչները չեն կարող նստել ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռ, անգամ եթե ունեն Գրին քարտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։