Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը բազմամիլիոնանոց տուգանք է վճարել Ռուսաստանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:27 , 12 Մայիս 2017

Ամերիկյան Google կորպորացիան 438.07 միլիոն ռուբլու (գրեթե 7.5 միլիոն դոլար) վարչական տուգանք է վճարել, որը սահմանել էր Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը:

Ինչպես հայտնում է գերատեսչությունը, տուգանքը վճարվել է մայիսի 9-ին:

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության և Google-ի միջև հաշտության համաձայնագիրը դատարանի կողմից հաստատվել էր ապրիլի 7-ին:

«Համաձայնագրի շրջանակում հաջողվել է հայտնաբերել Դաշնային հակամենաշնորհային ծառայության՝ ավելի վաղ հակամենաշնորհային օրենսդրության խախտումների վերացման մեխանիզմը և ապահովել մրցակցությունը բջջային հավելվածների, առաջին հերթին՝ բջջային որոնման շուկայում»,- ասվում է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության հաղորդագրության մեջ:

Ամերիկյան կողմից տուգանքի վճարումը եղել է երկու կողմերի միջև համաձայնության գալու պայմաններից մեկը:

Տուգանքի ընդհանուր չափը կազմում է 439 միլիոն ռուբլի: Համաձայնության պայմանների համաձայն՝ Google-ը կկատարի գերատեսչության վճիռը և կհրաժարվի իր հավելվածները Android բջջային սարքերում էքսքլյուզիվ նախատեղադրումից և չի սահմանափակի երրորդ կողմերի հավելվածների տեղադրումը:

Բացի այդ՝ Google-ը վենդորների հետ իր բոլոր պայմանագրերը կբերի ՌԴ՝ համաձայն համաձայնագրի պայմանների:

Համաձայնագիրը տարածվում է սարքերի վրա, որոնք նախատեսված են Ռուսաստանում վաճառքի համար, այն գործում է 6 տարի և 9 ամիս: Ներկայումս տվյալ համաձայնագրի երկարաձգում դրա ժամկետի ավարտից հետո չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ 2015թ. ՌԴ իշխանությունները գործ էին բացել Google-ի նկատմամբ վերջինիս գլխավոր ռուսական մրցակից «Յանդեքսի» բողոքով:

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը տուգանել էր ամերիկյան կորպորացիային 2016թ. օգոստոսին: Այդ ժամանակ էլ հայտնի էր դարձել տուգանքի չափը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ