Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Godfather Platinum. աշխարհի ամենամաքուր օղին՝ «Սիգարոնից»

Վերադարձ լուրերի բաժին

18:00 , 23 Նոյեմբեր 2016

Աշխարհի ամենամաքուր օղին արտադրվում է Հայաստանում, անվանումն է «Godfather PLATINUM»: Օղու պատրաստման բազմադարյա պատմության ամենակատարելագործված արտադրատեսակն այսօր սպառողին է փոխանցում «ARSSI ALLIANCE» ձեռնարկությունը, որի արտադրական գործունեությունը համակարգվում է «SPS Cigaronne» ընկերության՝ միևնույն արտադրողի կողմից: Ընկերության ամենահայտնի արտադրատեսակը՝ «Cigaronne»-ն այսօր միջազգային շուկայում ամենաներկայանալի հայկակական բրենդն է, ուստի միջազգային շուկան մեկ այլ նախաձեռնությամբ նվաճելու նպատակով գլխավոր արտադրողը ներկայացրել է նույնքան ներկայանալի «Godfather PLATINUM» օղին, այլ կերպ ասած` օղիների կնքահայրը որպես այդպիսին: 
6e431f295378b16186db09e2d1bd4f34

Ընկերությանը հաջողվել է ստանալ աննախադեպ մաքրությամբ և փափկությամբ օղի՝ շնորհիվ ինովացիոն տեխնոլոգիաների և ընկերության մասնագետների կողմից ստեղծված սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից համակարգի, որն եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Այն նվազեցնում է ալդեհիդների, բարդ եթերների, մեթանոլի, բարձր սպիրտների միկրոխառնուրդների պարունակությունը, որոնց քանակը ընկերության արտադրած օղիների մեջ բազմապատիկ ցածր է թույլատրելի սահմաններից: «Godfather PLATINUM»-ից բացի «ARSSI ALLIANCE»-ի արտադրական տեսակակազմում կան ևս երեք տեսակի բարձրորակ օղիներ՝ «NO PROBLEM», «H2O», «Godfather PREMIUM» անվանումներով, որոնք իրենց որակական առանձնահատկություննեով շոյում են անգամ ամենաքմահաճ սպառողի քիմքը: Ընկերության արտադրած օղիներում իսպառ բացակայում են տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, խմվում են հաճույքով և հեշտությամբ են «հարմարվում» օրգանիզմին: Բանական ցանկացած չափաքանակի օգտագործման դեպքում խումար (похмелье) չեն հարուցում, որն ամբողջովին չեզոքացված է:

 

58da5448420becf0ee5e26fadf9968ee

«Godfather PLATINUM» օղին, կամ ինչպես ասվեց օղիների կնքահայրը, նուրբ համային հատկանիշներով ու շքեղ դիզայնով ընհանրապես մրցակցությունից դուրս է: Հայկական լեռնաշխարհի աղբյուրների անապակ ջրով պատրաստված բարձրակարգ այս օղու անթերի որակի մասին փաստում են փորձաքննության արդյունքները, որոնք արվել են FDA միջազգային անկախ փորձագիտական լաբորատորիայի կողմից՝ որակի վերահսկողության և սերտիֆիկացման եվրոպական SGS անկախ ընկերության սահմանաչափերի համաձայն: Ըստ փորձաքննության արդյունքների, «Godfather PLATINUM» օղու մեջ ՝ 1. Մեթանոլի պարունակությունը բացարձակ ալկոհոլի մեջ թույլատրելի նորմայից պակաս է ավելի քան 30 անգամ 2. Ալդեհիդների պարունակությունը պակաս է մոտ 10 անգամ 3. Մետաղների պարունակությունը պակաս է ավելի քան 80 անգամ 4. Բարձր սպիրտների պարունակությունը պակաս է 5 անգամ 5. Բացարձակ ալկոհոլի ընդհանուր թթվայնությունը պակաս է 20 անգամ56169f9f9c1a47d073dc336bd1933364

Այս ցուցանիշները բացառիկ են. օղու և առհասարակ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրության մեջ նման մաքրության արտադրատեսակ գոյություն չունի: «Godfather PLATINUM»-ը առանձնանում է նաև շքեղ դիզայնով: Ֆրանսիացի հայտնի դիզայներների կիրառած տեխնոլոգիական և կառուցվածքային նորարարական լուծումների շնորհիվ այն գերազանցում է աշխարհի ամենահայտնի բրենդային օղիների դիզայնին: Շշի սև, թավշե մակերևույթը, տուփի հարմարավետ կառուցվածքը, որը մանրակրկիտ արված աշխատանքի արդյունք է, օղին առանձանցնում են նմանատիպ բոլոր ապրանքատեսակներից: «Godfather PLATINUM»-ը միանշանակ ցանկալի և արժանավայել նվեր է բոլոր առիթներով, յուրաքանչյուրի համար և իր գեղեցիկ տեսքով կարող է զարդարել ամենահեղինակավոր միջոցառումների ու խնջույքների սեղանները:

292bb163bad70c434197af7982832386

 

Ընկերության բարձրակարգ օղիները ներկայում արտահանվում է Արևմտյան Եվրոպայի և Ասիայի զարգացած երկրներ : Պատրաստվում են մուտք Միացյալ Նահանգների շուկա: Ընկերության արտահանման ռազմավարությունը աշխարհագրական սահմանափակումներ չունի: Աշխարհի ամենամաքուր օղիներն արտադրող ընկերության օրինակը ցույց է տալիս հայի գիտական մտքի ու գործարար ջղի ներուժը` ապացուցելով, որ մեծ ցանկության և նպատակասլացության դեպքում Հայաստանում հնարավոր է արտադրել ամենաբարձր որակի ապրանքներ, որոնք լրջագույն մրցակից կարող են դառնալ միջազգային շուկայում՝ ապահովելով երկրի տնտեսական հզորացում և Հայաստան պետության բարձր վարկանիշ:

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։