Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

gg տաքսին 2 շաբաթից կմտնի ռուսաստանյան շուկա

Վերադարձ լուրերի բաժին

12:16 , 28 Փետրվար 2018

Մարտի 14-ին ՋիՋի-ն մուտք է գործում ռուսաստանյան շուկա։ Այս մասին ընկերության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՋիՋի-ի ղեկավար Խաչատուր Գրիգորյանը։

«Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20 միլիոնանոց Մոսկվան», – գրել է նա՝ ավելացնելով, որ իրենք դուրս ենք գալիս մեծ շուկաներ, և այնտեղ հաղթելը շատ բան կփոխի մեր երկրում։

Մոսկվայում աշխատելու են ընկերության #ggTruck և #ggEvacuator պրոդուկտները։  Խաչատուր Գրիգորյանը գրել է, որ Մոսկվայից հետո իրենց թիրախը կդառնան աշխարհի մյուս մեգապոլիսները, և «gg-ն կդառնա համաշխարհային»։

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ այս ամիսներին հայաստանյան շուկա մտավ ռուսաստանյան Yandex տաքսին՝ դառնելով gg-ի հիմնական մրցակիցը։  ՋիՋի-ի կողմից Yandex-ի մուտքը բուռն արձագանք առաջացրեց, իսկ Խաչատուր Գրիգորյանը անգամ դավաճանություն համարեց Yandex-ի ներկայացուցչին Բարքեմփ միջոցառմանը ելույթ ունենալու հնարավորություն տալը։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: