Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

GetContact-ը դարձել է ամենապահանջված բջջային հավելվածը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

23:03 , 14 Մարտ 2018

Անցած տարվա վերջից Հայաստանում սկսեց լայնորեն տարածվել լ GetContact անունով հավելվածը։ Առաջին հայացքից այն անվնաս և օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել զանգահարողին, եթե անգամ տվյալ կոնտակտը ձեր հեռախոսում չկա։ Սակայն  օգտատերերին գրավում էր այս հավելվածի մեկ այլ հնարավորություն. այն թույլ է տալիս տեսնել, թե օգտատիրոջ  բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել։

Իսկ դրա պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը, ինչը արդեն ռիսկեր է պարունակում։ Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սրա հետ կապված հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

«Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի»,- նշված էր գործակալության հաղորդագրության մեջ։

Սա դեռ ամենը չէր։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություններ տարածվեցին, որ GetContact-ը իրականում թուրքական ծրագիր է։ Այսինքն, բացառված չէ, որ այն փոխկապակցված է այդ երկրի հատուկ ծառայությունների հետ (կամ չի բացառվում, որ հենց իրենց պրոդուկտն է)։ Գրանցվելով հակամարգում՝ օգտագործողը փաստորեն ինքնակամ անհայտ անձանց է տրամադրում իր հեռախոսում գրանցված բոլոր համարները և այլ մանրամասներ։

Մի խոսքով, գրեթե բոլոր պատասխանատու մարդիկ կոչ էին անում չներբեռնել այս հավելվածը, իսկ եթե արդեն ներբեռնել ու գրանցվել եք, ապա GetContact-ի բազայից հեռացնել սեփական հեռախոսահամարը։

Սակայն, ինչպես երևում է, այս զգուշացումներն ու հորդորները միայն չեն ազդել, այլև հակառակ էֆեկտ են ունեցել՝ նպաստել են, որ հետաքրքրությունն այս հավելվածի նկատմամբ ու դրա մասին իմացողների թիվն աճի։

Այդ մասին են վկայում Similarweb հարթակի տվյալները։

Թե՛ Apple App Store-ում, թե՛ Google Play Store-ում մարտի 12-ի դրությամբ GetContact-ը գլխավորում է ամենապահանջված հավելվածների ցանկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. տեղեկացնում է Aysor.am-ը։

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում…