Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

General Motors-ը Թրամփի քննադատության պատճառով չի հրաժարվի գործարանը Մեքսիկայում կառուցելու պլանից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:47 , 10 Հունվար 2017

Ամերիկյան General Motors (GM) ավտաարտադրողի գլխավոր տնօրեն Մերի Բարրան հայտարարել է, թե կոնցեռնը չի հրաժարվի արտերկրում արտադրություն ծավալելու պլաններից, չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության էր ենթարկել ընկերությանը, որը իր գործարանը հրաժարվել է կառուցել ԱՄՆ-ում, հայտնում է Associated Press-ը։

«Ավտոմոբիլային բիզնեսը պահանջում է երկարաժամկետ պլանավորում արտադրության տեղակայման վայրի ընտրության հարցում, որոշումները կայացվում են 2-4 տարի առաջ հաշվարկով»,- ընդգծել է նա Terrain նոր ամենագնացի շնորհանդեսի ժամանակ, որի հավաքումը նախատեսվում է Կանադայից տեղափոխել Մեքսիկա։ Բարրան նկատել է, որ Մեքսիկայում GM-ը կթողարկի միայն Chevrolet Cruze հեչբեքներ, իսկ այդ մոդելի սեդանը կարտադրվի ամերիկյան Օհայո նահանգի Լորդսթաուն քաղաքում։

Նա նաև ընդգծել է, որ ավտոկոնցեռնը կարող է փոխզիջման գալ Դոնալդ Թրամփի հետ մասնավորապես նոր աշխատատեղեր ստեղծելու նրա պլանների վերաբերյալ։ «Մենք շատ ենք ցանկանում լինել նման որոշման մաս, որը թույլ կտա ամրապնդել մեր երկիրը, բիզնեսն ու մեր արդյունաբերական պոտենցյալը»,- ասել է նա։ Բարրայի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է մեկնաբանել Թրամփի առաջարկը՝ սակագներ սահմանել Մեքսիկայում արտադրված General Motors-ի՝ ԱՄՆ ներկրված ավտոմեքենաների վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.