Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:03 , 16 Հունվար 2018

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը, որում Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 միավորից ստանալով 45-ը (յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100 բալանոց համակարգով, որտեղ առավելագույն բալեր ստացած երկրները համարվում են ամենաազատները):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատվել են 7-ից 5 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 7-ից 4:

Մասամբ ազատ երկիր է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:

Հարևան Վրաստանը ճանաչվել է մասամբ ազատ, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան՝ անազատ:

Ընդհանուր առմամբ, ազատ է ճանաչվել ինդեքսում ներառված երկրների 45 տոկոսը, 30 տոկոսը՝ մասամբ ազատ, իսկ 25 տոկոսը՝ անազատ:

Զեկույցի հեղինակները նշել են, որ վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարությունն առերեսվել է լրջագույն ճգնաժամի: 12 տարվա ընթացքում 113 երկիր գրանցել է հստակ հետընթաց և միայն 62-ի մոտ է գրանցվել հստակ առաջընթաց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: