Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ford-ի ղեկավարը հրաժարական կներկայացնի. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:04 , 23 Մայիս 2017

Ավտոմոբիլային Ford Motor Co. կոնցեռնի գլխավոր տնօրեն Մարկ Ֆիլդսը հրաժարական կտա: Նրան գալիս է փոխարինելու դուստր ընկերության՝ Ford Smart Mobility LLC-ի ղեկավար Ջեյմս Հաքեթը:

Ford-ը կհայտարարի իր ղեկավարին փոխելու մասին երկուշաբթի օրը, գրում է Forbes-ը:

Պարբերականի տվյալներով՝ ղեկավարության փոփոխությունը կապված է Ford-ի տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդի՝ Մարկ Ֆիլդսի նկատմամբ հավատը կորցնելով, որին չի հաջողվել ավտոկոնցեռնի աշխատակիցներին միավորել ընդհանուր նպատակի շուրջ և ընդունել կարևոր որոշումներ ընկերության ռազմավարության նկատմամբ:

Ամերիկյան ավտոկոնցեռնի մամուլի քարտուղարը հրաժարվել է հաստատել ղեկավարության կազմում փոփոխությունները՝ ընդգծելով, որ ընկերությունում աշխատում են կենտրոնանալ շահութաբերության բարձրացման վրա, այլ ոչ թե «մեկնաբանել սպեկուլյացիաներն ու լուրերը», գրում է Forbes-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները