Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Forbes-ը Սամվել Կարապետյանին ընդգրկել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների» առաջատար եռյակում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

12:07 , 25 Հունվար 2019

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2019» ցանկը, որի եռյակում է հայտնվել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամսագիրը հիշեցնում է, որ «Տաշիր»-ը 2018 թվականին բացել է առաջին Family Room կահույքի կենտրոնը: Մինչև 2023-ը ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից, որոնց տանիքները կմիավորվեն բացօթյա պատշգամբով:

Ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում 818 300 քառ. մետր առևտրային, 61000 գրասենյակային և 48 000 քառ. մետր պահեստային տարածք: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից 2018-ին կազմել է 670 մլն դոլար:

Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են Киевская площадь ընկերության ներկայացուցիչներ Զարախ Իլիևը և Գոդ Նիսանովը: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից կազմում է 1 մլրդ 565 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Stichting INGKA Foundation-ը՝ 865 մլն դոլար եկամտով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին