Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Forbes-ը հրապարակել Է իր Global 2000 ամենամյա վարկանիշը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

02:03 , 17 Մայիս 2019

Forbes հանդեսը հրապարակել Է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը, որի մեջ մտնում են աշխարհի խոշորագույն ընկերությունները: Աշխարհի խոշորագույն ընկերությունը, վարկանիշի համաձայն, յոթերորդ տարին անընդմեջ մնում է ICBC չինական բանկը (շուկայական կապիտալացումը կազմել Է 305,1 մլրդ դոլար, ակտիվների արժեքը՝ 4,03 տրլն դոլար, իսկ շահույթը՝ 45,2 մլրդ դոլար):

Երկրորդ տեղում Է JPMorgan Chase ամերիկյան բանկը, երրորդում՝ չինական China Construction Bank-ը: Համաշխարհային վարկանիշի թոփ-10-ում տեղ են գտել նաեւ չինական Agricultural Bank of China-ն, ամերիկյան Bank of America-ն, Apple ընկերությունը, չինական Ping An Insurance-ը եւ Bank of China-ն, բրիտանա-նիդեռլանդական նավթագազային Royal Dutch Shell-ը եւ Wells Fargo ամերիկյան բանկը: Ընդամենը 2019 թվականի վարկանիշում ներառված Է 575 ամերիկյան ընկերություն, ինչը 16 ընկերությունով ավելի է, քան անցյալ տարի: Դրանում նաեւ տեղ են գտել 309 չինական ընկերություններ, ինչը 18 ընկերությունով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Forbes-ն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը կազմել է՝ ելնելով հասույթի, շահույթի, ակտիվների եւ շուկայական արժեքի միագումար գնահատումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: