Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Forbes-ը հոդված է հրապարակել հայկական կոնյակի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:40 , 15 Ապրիլ 2018

Forbes հայտնի պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում կոնյակագործության ավանդույթների և հայկական կոնյակի մասին։ Այն վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)։

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանը համարվում են գինու բնօրրանը։ Հայաստանում համոզված են, որ այստեղ կոնյակ արտադրել են դեռ 12-րդ դարից։ Հոդվածագիրը նշում է, որ այդ առումով հստակ ապացույցներ չկան, սակայն եթե այդպես է, ուրեմն Հայաստանում կոնյակի արտադրությունը մի քանի դար ավելի շուտ է սկսվել, քան Իսպանիայում և Ֆրանսիայում։

19-րդ դարի վերջին Հայաստանում կոնյակի արտադրությունը սկսեց ծաղկում ապրել։ Հոդվածագիրը նշում է, որ հայ կոնյակագործները օգտագործեցին կոնյակի նկատմամբ Ռուսաստանում աճող պահանջարկը։ «Հայկական բրենդին նույնպես կոչվում էր կոնյակ (Kanyak). մինչ օրս էլ այդ խմիչքը այդպես են անվանում Հայաստանում, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում»,- նշվում է հոդվածում։

Կարճ ժամանակի ընթացում մեկ արտադրող՝ Նիկոլայ Շուստովը, իրավունք ստացավ իր արտադրանքը անվանել կոնյակ (Cognac)։ Շուստովը Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ ցարի պաշտոնական մատակարարն էր։ Նրա ընկերության՝ «Շուստով և որդիներ»-ի հիման վրա հետո ստեղծվեց Երևանի կոնյակի գործարանը, որն այժմ Հայաստանի խոշորագույն կոնյակ արտադրողն է։

1900 թվականին Փարիզում տեղի ունեցած ցուցահանդեսում, կույր գնահատման արդյունքում, «Շուստով և որդիներ»-ի արտադրանքը համարվեց լավագույն բրենդին՝ առաջ անցնելով Կոնյակ քաղաքի արտադրողից և իրավունք ստանալով արտադրանքը կոնյակ անվանել։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ իրավունքը վերացվեց, և, ինչպես նշվում է հոդվածում, արդեն անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010-ականների փորձում էր Եվրամիությունից թույլտվություն ստանալ կոնյակ անվանումը օգտագործելու համար, սակայն ապարդյուն։

Հոդվածում խոսք է գնում նաև այն պատմության մասին, որ 1944 թվականին Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին հայկական կոնյակ է հյուրասիրում, և վերջինս այնքան է հավանում կոնյակը, որ Ստալինին խնդրում է իրեն պարբերաբար հայկական կոնյակ առաքել։ Սակայն հոդվածագիրը նշում է նաև, որ Չերչիլի պաշտոնական կենսագիրները չեն հաստատում այդ տեղեկությունը։

Հոդվածի վերջին մասը գրեթե ամբողջությամբ նվիրված է Երևանի կոնյակի գործարանին։ Նշվում է, որ 1994 թվականին գործարանը վաճառվեց ֆրանսիական Pernod-Ricard-ին։ Այսօր այն ամենատարածված արտահանվող կոնյակի բրենդն է, արտահանվում է ավելի քան 20 երկրներ։

Նյութի հեղինակը առանձնացրել է նաև 2 կոնյակներ՝ 10 տարեկան Ararat Akhtmar և 10 տարեկան Kilikia, XO Extra, և ներկայացրել դրանց բնութագրիչները։ Հոդվածագրի համար այս երկուսը առանձնացել են գին-որակ իդեալական համադրությամբ, թեպետ նա խոստովանում է, որ այդ կոնյակները գտնելու համար պետք է ջանքեր գործադրել։

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար

Թվային մարքեթինգի 7 սխալներ, որոնցից կարելի է և պետք է խուսափել

Ի՞նչ անել, որ ֆեյսբուքյան գրառումները հնարավորինս շատ մարդ տեսնի: Գրառումը boost անե՞լ, թե՞ հույս դնել օրգանական հասանելիության վրա: Ինչպե՞ս սեգմենտների բաժանել լսարանը: