Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Forbes-ը Լարրի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

12:38 , 24 Սեպտեմբեր 2017

Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարրի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Ցուցակում ներառվել են նաև ամերիկացի դերասանուհի և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի գործարար, քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը, «Մայքրոսոֆթ»-ի նախագահ Բիլ Գեյթսը, «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը և այլք:

Լարրի Գագոսյանը Օսմանյան կայսրությունից Միացյալ Նահանգներ մեկնած հայերի ժառանգ է: Նրա ծնողները Կալիֆորնիայի բնակիչներ են: 1963-1969 թթ. սովորել է անգլո-ամերիկյան գրականություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

1978 թ. բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։

Լարրի Գագոսյանին պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար