Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«FMD KL Europe»-ը Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն է բացում

Վերադարձ լուրերի բաժին

13:32 , 08 Սեպտեմբեր 2017

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այցելել է «FMD KL Europe» ընկերություն, որտեղ ղեկավար Կիրիտ Վելանիի հետ քննարկել են զարգացման ծրագրերը։

«FMD KL Europe»-ը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին։

Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում միջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ ՀԶՀ հետներդրումային սպասարկման թիմն աջակցել է «FMD KL Europe» ընկերությանը՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։

Հանդիպմանը «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին հայտարարել է Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին։ Ներկայում ընկերությունը ներդրումներ է կատարում կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլարի ներդրում է արվել։

«Այստեղ, Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի և նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ 2018-ին նպատակ ունենք բացելու նաև մեր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, կրեմների փորձարկումների հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկումների։ Մեր գործունեության հենց սկզբից Հայաստանի զարգացման հիմնադրամը և կառավարությունը մշտապես աջակցել են։ Ընկերությունը չէր կարող այս տեմպերով զարգանալ, եթե չլիներ այդ աջակցությունը»- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Կ. Վելանին ներկայացրել է բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը, նշելով որ այն արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ «Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,— նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

Հիմնադրամի և ընկերության ղեկավարները քննարկել են հնարավոր քայլերը, որոնք ՀԶՀ առաջարկությամբ կառավարությունը կարող է ձեռնարկել՝ բիոտեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։ «FMD KL Europe»-ի ղեկավարը բարձրացրել է նաև Հայաստանում ինտերնետի բարձր գնի, անկայուն էլեկտրամատակարարման ու մաքսազերծման հարցեր։

«Տնտեսության մեջ ՀԶՀ հիմնական գործունեությունը արտասահմանյան կազմակերպությունների ու ներդրողների գործը հեշտացնելը, սահուն դարձնելն է։ Այն բոլոր հարաբերությունները, որ իրենք ունենում են պետական համակարգի հետ՝ լինի մաքսային, հարկային, կոմունիկացիաների անցկացման, մեր գործն է արագացնել պրոցեսը, որ կարողանան իրենց բիզնեսով շահույթ ստեղծել և, հուսանք, այդ շահույթը վերաներդնեն մեր երկրում»,— նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է