Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

Վերադարձ լուրերի բաժին

17:07 , 19 Ապրիլ 2018

Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտում արդեն 3 տարի գործող «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերությունը, հունվարին հրապարակած իր խոստման համաձայն, «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ Կոտայքի մարզում բացել է առաջին երկու մասնաճյուղերը։ Գրասենյակների բացմանն աջակցել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկացնում է «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմը:

Մարզային մասնաճյուղերի բացման մասին փոխըմբռնման հուշագրերը «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը ստորագրել է Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի և Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ։

Կոտայքի մարզում բացված մասնաճյուղերում մայիսի մեկից աշխատանքի կանցնի երևանյան գրասենյակում վերապատրաստված և փորձաշրջան անցած 10 մասնագետ։ Հետագայում աշխատատեղերի թիվը կավելանա. «FMD K&L Europe»-ը փնտրում է անգլերենի իմացությամբ մասնագետների։

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում։ Դա ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, օգտակար կլինի բժիշկների ու հիվանդների համար, նաև կապահովի համագործակցության նոր փուլ՝ կլինիկական հետազոտությունների ոլորտում»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը:

«Բիզնես Արմենիա»-ն խրախուսում է նոր ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը նաև մարզերում։ Մենք պատրաստ ենք և հետագայում նույնպես շարունակելու ենք աջակցությունը ներդրումների բոլոր փուլերում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: