Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Fitch վարկանշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը Կայունի

Վերադարձ լուրերի բաժին

13:48 , 26 Ապրիլ 2017

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն և մասնավորապես նշել, որ «բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են վերականգնվող տնտեսությամբ ու արժույթի հարաբերական կայունությամբ; բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի; տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա»:

Կանխատեսման վերանայումը Բացասականից Կայունի «արտացոլում է Fitch-ի սպասումները, որ ակտիվների որակի, մասնավորապես վերակառուցված/ռիսկային ակտիվների հետ կապված հնարավոր ռիսկերը կարող են աստիճանաբար կլանվել բանկի եկամուտներով՝ առանց կապիտալի վրա ազդեցության»:

Fitch վարկանշային գործակալությունը նշել է նաև Արդշինբանկի կողմից Առէքսիմբանկի հետ միացման/ձեռքբերման վերջին գործարքը. «Վերջերս ավելի փոքր Առէքսիմբանկի հետ տեղի ունեցած միաձուլումը չեզոք ազդեցություն է ունեցել Արդշինբանկի վարկանիշի վրա, քանի որ Առէքսիմբանկի մասնակցությունը միաձուլված բանկի հաշվեկշռում չի գերազանցում 8%, այն դեպքում, որ Առէքսիմբանկի հաշվեկշիռն էականորեն մաքրվել է նախորդ սեփականատերերի կողմից»:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…