Invalid username or password
Fitch վարկանշավորման միջազգային գործակալությունը, որը իրականացնում է նաև Հայաստանի վարկանշավորումը, պարբերաբար հրապարակում է մամուլի հաղորդագրություններ Հայաստանի տնտեսական զարգացումների մասին։ Այդ հաղորդագրություններին սովորաբար ուշի-ուշով հետևում են խոշոր ինստիտուցիոնալ և կորպորատիվ ներդրողները։ Օրերս վերլուծելով Հայաստանի վերջին տնտեսական զարգացումները՝ Fitch-ն առանձին անդրադարձ է կատարել նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծին։
Ովքե՞ր են այդ խոշոր ինստիտուցիոնալ և կորպորատիվ ներդրողները
Դրանք այն կառույցներն են, որոնք օրինակ ձեռք են բերել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերը կամ կարող են առաջիկայում ձեռք բերել (ըստ էության 2020 թ.-ին հերթական թողարկումն անխուսափելի է), ինչպես նաև դրանք խոշոր կորպորացիաներն են, որ կարող են դիտարկել Հայաստանում խոշոր արտադրական հզորություններ և տարածաշրջանային գրասենյակներ բացելու հարցը։
Ի՞նչ է ասել Fitch-ն Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի մասին
Անդրադառնալով 2018 թ.-ին արձանագրված տնտեսական աճին, ինչպես նաև ներկայացնելով իր սպասումները 2019-2020 թթ. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդի մասին՝ Fitch-ը հստակ նշել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված վեճի հանգուցալուծման հետ կապված անորոշության կրճատումը կարող է օժանդակել արտահանման աճին և օտարերկրա ներդրումների ներգրավման հեռանկարին։
Ի՞նչ ուղերձ է Fitch-ը հղում միջազգային ներդրողներին և ոչ միայն
Որպեսզի հասկանանք, թե ինչ է ուզում ասել Հայաստանի միջազգային վարկանշավորումը իրականացնող գործակալությունն իր մամուլի պաշտոնական հաղորդագրության տողատակերում, նախևառաջ, պետք է դիտարկել երկու ժամանակահատված՝ «մինչ հիմա» և «առաջիկայում»։ Ամենից առաջ, իր հատուկ անդրադարձով Fitch-ը ֆիքսում է և միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնում է, որ առկա է մի այսպիսի խնդիր, որը «մինչև հիմա» (այսինքն վերջին 8-9 ամիսներին) սահմանափակել է և շարունակում է սահմանափակել օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: Այլապես անհասկանալի կլիներ, թե ինչու պետք է հանգուցալուծումը նպաստեր դրանց ներգրավմանը։ Երկրորդ, փաստում է, որ «առաջիկայում» հարցի, ենթադրաբար դրական, հանգուցալուծումը կարող է օժանդակել արտահանման աճին և օտարերկրյա ներդրումներ ներգրավման հեռանկարին։
Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը Հայաստանի պատմության խոշորագույն մասնավոր ներդրումային նախագիծն է ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որի իրականցումը դադարեցվել է 2018թ-ի հունիսից: Մի խումբ ակտիվիստներ փակել են հանք տանող ճանապարհները, ինչի պատճառով ընկերությունը չի կարողացել շարունակել շինարարական աշխատանքը դեռևս կառուցման փուլում գտնվող Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրում:
Դիտումներ 3854
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: