Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Fitch-ը վերանայել է կանխատեսումները. ինչպիսին կլինի 2017-ը ՀՀ բանկերի համար

Վերադարձ լուրերի բաժին

20:34 , 12 Դեկտեմբեր 2016

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգին շնորհել է «կայուն» կանխատեսում՝ 2017 թվականի համար։

«Մենք վերանայել ենք 2016 թվականի «բացասական» կանխատեսումը և դարձրել այն «կայուն»՝ 2017 թվականի համար»,- նշում է Fitch-ը։ Կանխատեսման վերանայումը պայմանավորված է գործակալության սպասումներով, որ արտաքին առևտրով պայմանավորված շարունակվող առողջ տնտեսական աճը՝ ներքին պահանջարկի չափավոր վերականգնման և համեմատաբար կայուն արժույթի հետ միասին, կնպաստեն բանկային ոլորտի և ակտիվների որակի աստիճանական բարելավմանը։

Ի դեպ, Fitch-ը բավականին լավատես է նաև Հայաստանի տնտեսական աճի հարցում։ Ըստ գործակալության՝ 2016 թվականին Հայաստանում կգրանցվի 3.5% տնտեսական աճ, իսկ 2017-2018թթ.` տնտեսական աճը կլինի 3.6%-ի սահմաններում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ իրական աճը 2016 թվականի երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, նվազել է 2.6%-ով։ Իսկ տնտեսական ակտիվության աճը հունվար-հոկտեմբերին նվազել է մինչև 0.4%: Այս դինամիկան շատերին հիմք է տվել ենթադրելու, որ տարին կփակենք լավագույն դեպքում զրոյական աճով։ Մինչդեռ Fitch-ի կանխատեսումը, ինչպես տեսնում եք, ավելի բարձր է, քան 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումը՝ 2.1%։

Վերադառնալով բանկային համակարգին՝ Fitch-ը գտնում է, որ 2017 թվականին վարկերի նկատմամբ պահանջարկը կաճի։ Դրան կնպաստեն մակրոտնտեսական բարենպաստ միտումները, հայկական դրամի վրա ճնշման թուլացումը և շուկայական տոկոսադրույքների նվազումը։ Գործակալությունը ակնկալում է նաև բանկային ակտիվների որակի որոշակի կայունացում։

Միևնույն ժամանակ, գործակալության փորձագետների համոզմամբ, բանկային ոլորտի շահութաբերությունը կպահպանվի համեստ մակարդակի վրա՝ կախված ակտիվների աճից և որակի բարելավումից։ Fitch-ը ընդգծում է, որ վարկանիշային և ոլորտային կանխատեսումները զգայուն են տնտեսության արտադրողականության և դրամի փոխարժեքի նկատմամբ, այսինքն, գործունեության պայմանների վատթարացումը կարող է բերել ակտիվների որակի վատթարացման և հետևաբար՝ վարկանիշի նվազեցման։

«Ներկայումս Fitch-ը կայուն կանխատեսում ունի Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի բանկային համակարգերի համար, որտեղ մենք բանկերի ֆինանսական ցուցանիշների էական թուլացում չենք սպասում»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է