Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Fitch-ը կվարկանշի հայաստանյան ընկերությունները. ինչ կտա դա մեր գործարարներին

Վերադարձ լուրերի բաժին

15:54 , 09 Հունիս 2016

Ինչով է կարևոր վարկանիշը, հատկապես երբ այն շնորհվում է այնպիսի հեղինակավոր վարկանիշային գործակալությունների կողմից, ինչպիսիք են Fitch Ratings-ը և Moody’s-ը։

Fitch Ratings վարկանշային գործակալության ԱՊՀ և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը այսօր Երևանում տեղի ունեցած Fitch Ratings-ի համաժողովի ժամանակ այդ հարցին հակիրճ պատասխանեց՝ երբ ունեք վարկանիշ, հնարավորություն ունեք օգտվելու ավելի էժան և երկարաժամկետ կապիտալից։

Իսկ այժմ Fitch Ratings-ը պատրաստվում է վարկանշել նաև հայաստանյան մյուս ընկերություններին։ Համաժողովի նպատակն էր կորպորատիվ հատվածին ներկայացնել, թե ինչ է վարկանշավորումը, ինչ գործընթաց է իրենից ներկայացնում, ինչ ծախսերի հետ է կապված և ինչով է կարևոր մասնավոր ընկերությունների համար։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը իր խոսքում նշեց, որ մի կողմից մեր շուկաները բացվում են միջազգային ներդրողների առջև, մյուս կողմից՝ այդ ներդրողները բավարար տեղեկատվություն չունեն մասնավոր ոլորտի առանձին ընկերությունների մասին, քանի որ իրենք ընկերությունների վարկանշում ու գնահատում չեն իրականացնում. օգտվում են հեղինակություն վայելող վարկանիշային կազմակերպությունների գնահատականներից։

Կոնստանտին Սարոյանը պարզաբանեց, որ վարկանիշը՝ որպես այդպիսին, չի փոխարինում աուդիտին կամ ստուգումներին, այն գնահատում է առանձին ընկերությունների վիճակն ու ներկայացնում պոտենցիալ ներդրողներին՝ նպատակ ունենալով ներդրողների մոտ վստահություն ապահովել այդ ընկերությունների նկատմամբ։

Ու այս տեսանկյունից, ըստ բորսայի տնօրենի, վարկանշումը կարևորվում է հատկապես բանկերի համար, որոնք թողարկում են պարտատոմսեր ու բաժնետոմսեր և միջոցներ են ներգրավում արտերկրից։

Ներկայումս Fitch Ratings-ը վարկանշում է Հայաստանը, իսկ մասնավոր հատվածից՝ երկու առևտրային բանկերի՝ Ամերիաբանկ և Արդշինբանկ։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ ընկերություններին կոչ արեց որքան հնարավոր է ավելի շուտ դիմել վարկանշման համար, քանի որ Fitch-ը բավականին մատչելի պայմաններ է առաջարկում, քանի որ գործընթացը նոր է սկսում: Միևնույն ժամանակ շեշտեց, որ ընկերությունները պետք է համբերատար լինեն, քանի որ «սա մի գործընթաց է, որը դու պետք է անցնես ձևավորելով պատմություն»։

Նա նաև նշեց, որ Հայաստանում առկա է վարկանշավորման նկատմամբ հետաքրքրություն, և որոշ մասնավոր ընկերություններ արդեն դիմել են Fitch-ին՝ վարկանիշ ստանալու համար, սակայն հրաժարվեց ներկայացնել այդ ընկերությունների անունները՝  խոստանալով այդ մասին հայտարարել, երբ պատրաստ կլինեն:

Fitch Ratings-ի ֆինանսական ինստիտուտների ավագ տնօրեն Օլգա Իգնատևան նույնպես հույս հայտնեց, որ հայաստանյան ընկերությունները, մասնավորապես՝ բանկերը, ակտիվորեն կկիրառեն վարկանշավորումը՝ կապիտալի շուկաներ մուտք գործելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: