Invalid username or password
Ferrari կոնցեռնի բաժնետոմսերը Միլանի ֆոնդային բորսայում Ավստրալիայի Գրան պրիից հետո հասել են ռեկորդային ցուցանիշների: Դրան նպաստել է Գրան պրիում Սեբաստիան Ֆետելի տրիումֆը:
Մեկուկես տարում Սկուդերիի առաջին հաղթանակը Ferrari-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացրել է 3.6%-ով, ինչից հետո դրանց իրական արժեքը հասել է ֆոնդային շուկայում առևտրի ողջ ժամանակահատվածի համար ռեկորդային՝ 68.5 եվրո նշագծի, հայտնում է Bloomberg-ը:
Հիշեցնենք, որ շնորհիվ ճիշտ մարտավարական որոշման, Սեբաստիան Ֆետելի թիմը հեշտությամբ նվաճել է Ավստրալիայի Գրան պրին:
Սակայն արշավից հետո Ferrari-ի գլխավոր մրցակիցները՝ Mercedes-ի վարորդներ Լյուիս Հեմիլթոնն ու Վալտտերի Բոթասը, հայտարարեցին մայրուղում իրենց բոլիդների ունեցած խնդիրների մասին:
Դիտումներ 1106
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: