Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

FDA լաբորատորիայի պարզաբանումը՝ կաթնամթերքում բուսայուղ հայտնաբերելու վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

20:18 , 20 Հունիս 2019

FDA լաբորատորիան b4b.am կայքի խմբագրությանը պարզաբանում է ուղարկել: Լաբորատորիան մեր հետազոտության ընթացքում անցկացրած փորձաքննության ժամանակ բուսական յուղ էր հայտնաբերել հայաստանյան 3 խոշոր արտադրողների՝ «Մարիաննա», «Թամարա» և «Բանդիվան կաթ» ապրանքանիշերի թթվասերների մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզաբանումն ամբողջությամբ:

«

11 հունիս 2019 թվականին b4b.am կայքում հրապարակվել է նյութ՝ FDA-ը բուսական յուղ է հայտնաբերել «Մարիաննայի», «Թամարայի», «Բանդիվան կաթի» թթվասերների որոշ տեսակների մոտ վերնագրով:
Երկու անկախ մասնավոր լաբորատորիաների փորձարկումների արդյունքները տարբեր են եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել հետևյալ հարցադրմանը. մեջբերում նյութից. «Այսքանից հետո թերևս ավելի ճիշտ կլինի «փորձաքննության» ներկայացնել նախ լաբորատորիաները, նոր նրանց կողմից ստուգվող սննդամթերքը»:
Որպեսզի ո՛չ Ձեզ մոտ, ո՛չ հասարակության լայն շրջանակների և ո՛չ էլ օտարերկրյա պոտենցիալ ներդրողների մոտ (նյութում նշվում է, որ պատվիրատուն եղել է օտարերկրյա պոտենցիալ ներդրող) նման հարց չառաջանա, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, փորձարկումներն իրականացրել է համաձայն Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգ 033/2013-ի («О БЕЗОПАСНОСТИ МОЛОКА И МОЛОЧНОЙ ПРОДУКЦИИ») մեջ ներառված ԳՕՍՏ 33490-2015 («Настоящий стандарт распространяется на молоко и молочную продукцию и устанавливает качественный метод обнаружения в их составе растительных масел и жиров на растительной основе методом газожидкостной хроматографии с масс-спектрометрическим детектированием») 8.5.3 կետի, որը կիրառվում է փորձարկվող արտադրանքի որակի գնահատման տարաձայնությունների ժամանակ:

Նշենք, որ թթվասերի այն նմուշներում, որտեղ հայտնաբերվել է բուսական յուղ «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ որակի ներքին վերահսկման կանոնների համաձայն իրականացվել է կրկնակի փորձարկում՝ նաև ճարպաթթվային կազմի որոշման մեթոդով, որի արդյունքները նույնպես ստացվել են բացասական:
Այսպիսով, կասկածի տակ դնել փորձարկումների արդյունքները, առնվազն ոչ պրոֆեսիոնալ է. բուսական յուղի հայտնաբերման պարագայում պահանջվում է կրկնակի փորձարկում՝ այլ մեթոդով, որը կիրառվում է տարբեր արդյունքներ ունենալու դեպքում՝ որպես կողմնորոշիչ մեթոդ, որն արդեն իսկ կատարված է:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊ Ընկերությունը պատասխանատու է իր կողմից տրված բոլոր փորձաքննությունների պատասխանների համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ցանկացած հարթակում:

Հարգանքով՝
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ
Տնօրեն՝ Աննա Հակոբյան»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: