Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել է Հայաստանից արտահանող սննդի օպերատորների մոտ 20 տոկոսը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:48 , 29 Ապրիլ 2019

Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը, քանի որ վերջիններս մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները: Այդ մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի օպերատորները պետք է իրականացնեն վերագրանցում ամեն տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հակառակ դեպքում հնարավոր է կասեցվի սննդամթերքի ներմուծումն ԱՄՆ, քանի դեռ տնտեսավարողը չի իրականացրել վերագրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպություններին իրականացնել անհրաժեշտ թարմացումներ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Թարմացումներ իրականացնելու համար այցելեք www.registrarcorp.com/verify հղմամբ»,- ասված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:

Փոփոխություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ միջոցառման մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:

ՊԵԿ-ը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել

Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: