Invalid username or password
Facebook Messenger-ում հայտնվել է ինքնաոչնչացվող հաղորդագրությունների գործառույթ, հայտնում է CNET-ը։ Նոր գործառույթը ստացել է Messenger Day անվանումը և Snapchat-ում նմանատիպ օպցիայի կլոնն է։
Messenger Day-ը հնարավորություն է տալիս օգտատերերին կիսվել իրենց լուսանկարներով ու վիդեոստատուսներով անմիջականորեն մեսենջերում։ 24 ժամ անց դրանք ավտոմատ կերպով անհետանում են։
Պարբերականը նշում է, որ գործառույթը թեսթավորվել է անցած տարվա սեպտեմբերից Լեհաստանում և ներկայումս գործարկվում է միջազգային մասշտաբով։
Այն հասանելի կլինի Android և iOS ղեկավարմամբ աշխատող սարքերի վրա։
Դիտումներ 1636
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: