Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook սոցիալական ցանց օրական այցելում է 750 հազար հայաստանցի օգտատեր

Վերադարձ լուրերի բաժին

15:01 , 26 Նոյեմբեր 2016

Այսօր աշխարհում դիտվում է սոցցանցերի հանդեպ հետաքրքրության անկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել էց  մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«2015 ավարտական տվյալներով համացանցի ներթափանցումը Հայաստանում հասել էր մոտ 70 տոկոսի, կարելի է կանխատեսել, որ այս տարի այդ ցուցանիշը կհասնի 75-77-ի: Մյուս կողմից բնակչությունը ավելի շատ է սկսել օգտվել  շարժական սարքերից, մեկ տարվա ընթացքում նկատվել է բավականին լուրջ փոփոխություն»,-ասել է փորձագետը:

Նա նշեց, որ Հայաստանում Facebook սոցիալական ցանցն օրական ապահովում է 750 հազար այցելություն:

«Հայաստանում Facebook եւ Odnoklassniki սոցցանցերը համարյա հավասար կարգավիճակում են գտնվում օրական այցելությունների ցուցանիշով: Այնուամենայնիվ, Facebook-ի պարագայում նկատվում է  դանդաղ աճ, իսկ  Odnoklassniki-ի դեպքում` անկում: Facebook-ը շարունակում է մնալ գերակշռող իր 1 մլն լսարանով, ունի շուրջ 30-35 հազար  օգտատեր Արցախից, որի մասով հստակ գնահատական տալը մի փոքր բարդ է:  Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է  ավելի շուտ  հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է  աճում երիտասարդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ հոգնել են քաղաքական նեգատիվ հոսքերից, որոնք առկա են օրինակ Facebook-ում»,-եզրափակել է փորձագետը` ընդգծելով, որ ընդհանուր ցուցանշի 20 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկան օգտատերերը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: