Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook-ը պատրաստ է վճարելու լրատվամիջոցներին լուրեր զետեղելու համար

Վերադարձ լուրերի բաժին

19:44 , 09 Օգոստոս 2019

Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը եւ Bloomberg-ը: Դա կապված Է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու՝ սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի:

Նշվում է, որ գործակալությունները կկարողանան ինքնուրույն ընտրել տեղեկատվության մատուցման ձեւը՝ Facebook-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը: Առայժմ հայտնի չէ, թե լրատվական գործակալությունները համաձայնել են արդյոք թույլատրագրելու իրենց կոնտենտը սոցցանցի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: