Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook-ը հայտարարել է նորությունների բաժնում փոփոխություններ կատարելու մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:30 , 26 Հունվար 2017

Facebook ընկերությունը, որը նորությունների ընտրության ժամանակ, բախվել է մեղադրանքների, ինչպես նաև մեղադրանքներ էին հնչում ոչ հավաստի ու անարժանահավատ տեղեկատվության տարածման վերաբերյալ, հայտարարել է մի շարք նորությունների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են առավել տարածված, սոցցանցի օգտատերերի կողմից քննարկվող նորությունները, ասվում է Facebook-ի կայքում։

Հայտարարության մեջ ասվում է, որ ներկայումս վերոնշյալ բաժնում ներկա պահին առավել ընթերցված նորությունները ցուցադրելիս կհրապարակվեն դրանց աղբյուրները (հեռուստաալիք, թերթի Էլեկտրոնային տարբերակ կամ կայքէջ), ինչպես նաև այն վերնագրերը, որոնցով այս կամ այն ԶԼՄ-ն հրապարակել Է տվյալ տեղեկությունը:

Բացի դրանից, սոցցանցը լավացրել Է ճանաչման համակարգը, թե ինչ հրապարակումներ են մեծ հետաքրքրություն առաջացնում ինտերնետ-հանրության շրջանում: Բացի այդ՝ այն բոլոր օգտատերերը, որոնք ապրում են նույն տարածաշրջանում, ներկայումս Trending բաժնում կտեսնեն միատեսակ նորություններ:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս փոփոխությունները հասանելի կլինեն արդեն մոտակա շաբաթների ընթացքում, բայց առայժմ խոսքը միայն ԱՄՆ-ի մասին է։«Մենք լսում ենք օգտատերերի կարծիքներն ու կշարունակենք կատարել բարելավումներ (Trending բաժնում հետագայում)»,- հայտնել են Facebook-ից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.