Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook-ը հայկական SoloLearn ստարթափը ճանաչել է «Տարվա լավագույն հավելված»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

01:35 , 13 Հուլիս 2017

Facebook սոցցանցը հայ մասնագետների SoloLearn ստարթափը ճանաչել է «Տարվա լավագույն, հաջողված հավելված» FbStart Apps of the Year մրցույթի արդյունքով՝ որպես առաջին անվճար բջջային հավելվածը նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել կոդավորում:

«Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 900 հայտ աշխարհի 87 երկրից: Հայաստանում մշակված բջջային հավելվածը, առաջ անցնելով բոլոր հավակնորդներից, շահել է Facebook-ի ամենամյա մրցույթի Գրան պրին»,- հայտնում է TechCrunch-ը:
Որպես մրցանակ՝ SoloLearn-ը կստանա 100 հազար դոլար բիզնեսի զարգացման համար:

SoloLearn-ի համահիմնադիրը Դավիթ Քոչարյանն է, թիմի մեծ մասը գտնվում է Հայաստանում:

SoloLearn հավելվածը, որի վրա աշխատանքներն սկսվել են 2013 թվականին, բջջային կրթական հարթակ է, որն առաջարկում է 12 ինտերակտիվ ու խաղային ծրագրեր ծրագրավորման, կոդավորման ոլորտներում, ներառյալ՝ JavaScript, Swift, Python, C ++ և HTML / CSS:

SoloLearn հավելվածը հասանելի է ինչպես Adnroid-ի, այնպես էլ Windows-ի համար և ներկայումս ունի ավելի քան 5 միլիոն օնլայն սովորող ողջ աշխարհում: Հավելվածից ամեն օր օգտվում է 1.5 միլիոն մարդ, ամեն օր գրվում է ավելի քան 1000 հարց: Օգտատերերի 25%-ը գտնվում է Հնդկաստանում, 25%-ը՝ ԱՄՆ-ում, մնացած մասը՝ Եվրոպայում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար