Invalid username or password
Facebook-ը արհեստական ինտելեկտի օգնությամբ «կպարզի» ինքնասպանության հակումներ ունեցող օգտատերերին, հայտնում է ВВС-ն։
Ընկերությունը մշակել է ալգորիթմեր, որոնք կարողանում են ընկալել «անհանգիստ ազդանշանները» օգտատերերի հրապարակումներում ու դրանց մեկնաբանություններում։
Արհեստական ինտելեկտը օգտատերերի մեկնաբանություններում կորոնի ցավի ու տխրության մասին հիշատակումներ, իսկ ընկերների հարցերում, օրինակ՝ հետևյալ բնույթի մեկնաբանություններ. «Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է», «Ես քեզ համար անհանգստանում եմ» և այլն։
Մեխանիզմը կվերլուծի մեկնաբանություններն ու գրառումները, որպեսզի որոշի, թե արդյոք մարդն օգնության կարիք ունի, իսկ հետո ստացված տվյալները ուղարկի հետազոտողների թիմին։
Նշվում է, որ նախագիծը դեռևս գործարկված է ԱՄՆ-ում։
Facebook-ում նաև հայտնել են, որ համագործակցում են հոգեկան առողջության պահպանության մի քանի կազմակերպությունների հետ։ Ինքնասպանության հակումներ ունեցող օգտատերերը կարող են օպերատիվորեն կապ հաստատել մեսենջերի օգնությամբ։
Բացի այդ՝ ընկերությունը աշխատում է մեխանիզմի ստեղծման վրա, որը կպարզի ինքնասպանության հակումներ ունեցող մարդկանց օնլայն-հեռարձակումների ժամանակ։
Դիտումներ 1735
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: