Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook-ը կես միլիարդ դոլարով կտուգանվի տեխնոլոգիաներ գողանալու համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:26 , 02 Փետրվար 2017

Վիրտուալ իրականության ակնոցների Oculus արտադրողը, որը պատկանում է Facebook սոցցանցին, դատարանի վճռով պետք է Zenimax ընկերությանը վճարի կես միլիարդ դոլար։
Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը։

Zenimax-ը դատարանում պնդել է, որ իր վաղ մշակումները պատճենվել են Oculus-ի աշխատակիցների կողմից՝ վիրտուալ իրականության Rift ակնոցների արտադրության համար։
Երդվյալ ատենակալները հաստատված են համարել Oculus-ի հիմնադիր Փալմեր Լաքի մեղքը, որը խախտել է տեղեկատվության չհրապարակման մասին պայմանագիրը։
Սակայն հայցվորների մեղքը առևտրային գաղտնիքի խախտման հարցում չի ապացուցվել։

Oculus-ում նշել են, որ դատարանը չի բավարարել հայցվորի հիմնական մեղադրանքը։
«Գործի էությունն այն էր՝ արդյոք Oculus-ը գողացել է Zenimax-ի առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալները և այդ հարցով երդվյալ ատենակալները որոշումը կայացրել են մեր օգտին»,- հայտարարել է Oculus-ի մամուլի քարտուղարը։

Հայցվորը Oculus-ից պահանջում էր վճարել 2 միլիարդ դոլար։ Նման գումար Facebook-ը վճարել էր Oculus-ին վիրտուալ իրականության ակնոցների արտադրողի կլանման գործարքի շրջանակում։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքում էր մեղադրանքները, որ Oculus-ի արտադրանքն արտադրվում է օտար տեխնոլոգիայի հիման վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նորվեգիան անջատում է FM ռադիոն

Նորվեգիան դարձել է  առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

«Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: