Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Facebook-ը կարգելվի Ռուսաստանում, եթե չկատարի անձնական տվյալների մասին օրենքների պահանջները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

09:20 , 27 Սեպտեմբեր 2017

Facebook-ը կդադարեցնի իր աշխատանքը Ռուսաստանում 2018 թվականին, եթե չկատարի անձնական տվյալների մասին օրենքների պահանջները։ ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին երեկ լրագրողներին հայտարարել է Роскомнадзор-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը։

«Անձնական տվյալների» մասին ՌԴ օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այն պարտավորեցնում է ռուսաստանյան և օտարերկրյա ընկերություններին ռուսաստանցիների անձնական տվյալների պահպանությունը իրականացնել Ռուսաստանի տարածքում։

«Օրենքը պարտադիր է բոլորի համար, այդ իսկ պատճառով կասկած չկա՝ ցանկացած դեպքում կամ մենք կհասնենք նրան, որ օրենքի պահանջը կատարվի, կամ էլ ընկերությունը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում, ինչպես, ցավոք սրտի, եղավ Linkedin-ի հետ», – ասել է պաշտոնյան։

 

 «Մենք հասկանում ենք, որ դա առանձնահատուկ ծառայություն չէ. կան նաև այլ սոցիալական ցանցեր», – ասել է Ժարովը՝ ավելացնելով, որ Facebook-ի ստուգումը այդ առումով կսկսվի 2018 թվականին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։