Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Econom, թե՞ Business դաս.ինչպես են ճամփորդելու ՀՀ պաշտոնյաները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:36 , 17 Դեկտեմբեր 2015

ՀՀ կառավարության այսօրվա  ավարտին հայտարարությամբ հանդես է եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ:

«Մյուս տարվա, ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Այդ կապակցությամբ մեզ մոտ հիմա մշակվում է ճանապարհորդային քաղաքականությունը: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն, սիրով, հիմա հենց այն փուլն է, երբ պետք է ընդունենք: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Գործընթացը կմշակվի:

Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:

Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ թռիչք է և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա: Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին: Սրանք են հիմնական կանոնները, պարոն վարչապետ»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Վարչապետն առաջարկել է բոլորի գրավոր կարծիքներն ունենալուց հետո այդ հարցը քննարկել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանը 3 նոր թաղապետ է նշանակել

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար (փոխարինելով Արա Սադոյանին)

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել