Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Doing Business 2020»-ում Հայաստանը դիրքը զիջել է մեթոդաբանության փոփոխման հետևանքով

Վերադարձ լուրերի բաժին

01:29 , 25 Հոկտեմբեր 2019

Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2020» (Doing Business 2020) զեկույցի համաձայն, Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ զբաղեցնում է 47-րդ տեղն աշխարհի 190 երկրների շարքում: Ընդ որում, նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը դիրքը զիջել է 6 հորիզոնականով:

«Արմենպրես» լրատվական գործակալության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված նահանջի համար պատճառ է հանդիսացել զեկույցի ցուցիչներից մեկի՝ Փոքր ներդրողների պաշտպանության (Protecting minority investors) հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունը: Նոր մեթոդոլոգիայով՝ եթե տվյալ երկրի ֆոնդային բորսայում ցուցարկված արժեթղթեր ունեցող կազմակերպությունների թիվը քիչ է 10-ից, ապա այդ երկրի համար երեք ցուցիչներով ստացված միավորները զրոյացվում են: Նման իրավիճակում է հայտնվել զեկույցում ներառված 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, որն ունի 3 ցուցարկված կազմակերպություն: Նույն փոփոխության հետևանքով զրոյացվել են նաև օրինակ՝ Ադրբեջանի (7 կազմակերպություն), Ուրուգվայի (8 կազմակերպություն), Պարագվայի (9 կազմակերպություն), Ղրղզստանի (5 կազմակերպություն), Տաջիկստանի, Ալբանիայի (0) և այլ պետությունների միավորները:

Զեկույցում ներառված մյուս բոլոր երկրները, որոնք ունեն թեկուզ 10 կամ ավելի ցուցարկված կազմակերպություն, միավորներից չեն զրկվել: Վրաստանը ՀԲ-ին ներկայացրել է, որ ունի ցուցարկված 261 կազմակերպություն, ինչի արդյունքում պահպանել է իր միավորները: Մասնագետների պնդմամբ՝ Վրաստանի ֆոնդային բորսայում այդքան ցուցարկված կազմակերպություն առկա չէ, պարզապես այդքան թվով կազմակերպությունների արժեթղթեր թույլատրված է ներգրավել առևտրում: Մի շարք երկրներ, որոնք թեկուզև վաստակել են ավելի քիչ միավորներ, քանի որ ավելի վատ պայմաններ ունեն բաժնետերերի և ներդրողների իրավունքների պաշտպանության հարցում, պահպանել են իրենց միավորները, քանի որ ունեցել են ցուցարկված 10 և ավելի կազմակերպություններ: Այդ երկրներից են, օրինակ՝ Գրենադան (10), Անտիգուա և Բարբուդան (10), Սուրինամը (11) և այլն: Հատկանշական է, որ Հայաստանում առկա է 10 կազմակերպություն, որոնց արժեթղթերը թույլատրված է գնել և վաճառել բորսայում, և եթե հաշվարկը տարվեր այնպես, ինչպես Վրաստանի դեպքում, ապա Հայաստանի ցուցանիշը բավական բարձր կլիներ և նույնիսկ նախորդ տարվա համեմատ կբարելավվեր դիրքը:

Ստացվել է այնպես, որ Հայաստանի դեպքում Փոքր ներդրողների պաշտպանության միավորը նվազեցվել է մինչև 42, իսկ նախորդ մեթոդաբանության դեպքում կարող էր լինել 70: Կարևոր հանգամանք է նաև այն, որ ՀԲ-ն նոր մեթոդով վերահաշվարկել է 2019 թ. նույն ցուցանիշը, ինչի արդյունքում ստացվել է, որ 2019-ին Հայաստանի միավորը կազմել է 40: Սրանից հետևում է, որ իրականում տվյալ ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է արձանագրել 2 միավորով:

Փոքր ներդրողների պաշտպանության միավորի նվազումով պայմանավորված՝ իր հերթին նվազել է նաև Հայաստանի ընդհանուր միավորը և կազմել է 74.5: Մինչդեռ, եթե մեթոդաբանությունը չփոխվեր, ապա Հայաստանը կունենար 77.3 միավոր ու բավական բարձր դիրք կզբաղեցներ վարկանշային աղյուսակում կամ առնվազն չէր նահանջի:

Հայաստանը էական բարելավումներ է արձանագրել մի շարք կարևոր ոլորտներում: Հարկերի վճարման ոլորտում Հայաստանը նախորդ տարվա 82-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև 52-րդ հորիզոնական: Շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտում մեր երկիրը 98-րդ հորիզոնականից բարձրացել է 62-րդ հորիզոնական: Առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին առևտրի կազմակերպման, անշարժ գույքի գրանցման, ինչպես նաև՝ սնանկության վարման գործընթացի ոլորտներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է:

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է տարածաշրջանային սուր խնդիրներից մեկին՝ Իրանի ցնցումներին: