Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Doing Business 2020-ի մասին

Վերադարձ լուրերի բաժին

19:34 , 03 Նոյեմբեր 2019

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադրձել է Doing Business 2020-ում Հայաստանի դիրքի անկմանը և առանձնացրել կարևոր մի ցոուցանիշ, որն ըստ նրա ավելի կարևոր է բիզնեսի զարգացման համար, քան վարկանիշային մրցավազքը հարևան երկրների հետ:

Ֆանյանը, մասնավորապես, գրել է.
«Օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել Doing Business վարկանիշում Հայաստանի՝ 6 դիրքով անկման հետ կապված, որը հիմնականում պայմանավորված էր “Protecting Minority Investors” ենթացուցանիշի հաշվարկման մեթոդաբանության փոփոխությամբ։

Այն, որ մենք գերարժեվորում ենք այդ և նմանատիպ այլ վարկանիշները և հաճախ հարցի բովանդակային կողմը քննարկելու փոխարեն վարկանիշի «մրցավազքի» մեջ ենք մտնում հարևան երկրների հետ, կարծում եմ շատերը կհամաձայնեն։

Հիմա փորձենք հարցին մոտենալ ավելի պրակտիկ՝ “Getting electricity” ենթացուցանիշի գծով նախորդ տարվա համեմատ Հայաստանը արձանագրել է 3․1%-ային կետով անկում, ինչն ըստ երևույթին, հիմնականում պայմանավորված է մատակարարման հուսալիության հետ կապված, մասնավորապես, 2020թ-ին System average interruption duration index (SAIDI) և System average interruption frequency index (SAIFI) ցուցանիշների մասով արձանագրվել է էական անկում։ Այլ կերպ ասած, եթե ըստ նախորդ հաշվետվության 1 էներգասպառողի հաշվով մատակարարման խափանման միջին տևողությունը եղել է 3.7 ժամ, իսկ քանակը 3.4 անգամ, ապա այս վերջին հաշվետվության տվյալներով այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 10.9 ժամ և 7.2 անգամ։ Համեմատության համար, վերջին հաշվետվության մեջ այդ ցուցանիշները Վրաստանի դեպքում եղել են 4.7 ժամ և 3.2 անգամ։

Կարծում եմ բոլորին պարզ է, որ այս ցուցանիշները շատ ավելի կարևոր են ցանկացած բիզնեսի համար, անկախ բնույթից՝ ծրագրավորման ֆիրմա կլինի, թե փայլաթիթեղի գործարան, ես ինքս աշխատելով Կենտրոն վարչական շրջանի տարածքում, երևի ամիս չլինի որ 2-3 անգամ այս խնդրին չբախվեմ․․․ Այնպես որ պետությունը պետք է շատ գործուն քայլեր ձեռնարկի էներգահամակարգի համապատասխան օղակներում ներդրումներ ներգրավելու համար, եթե անհրաժեշտ է նույնիսկ սակագնի բարձրացման միջոցով․․․»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։