Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Doing Business զեկույցում Հայաստանի դիրքը և հետագա առաջխաղացման հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 16 Հունիս 2017

 

Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով 2008 թ.-ից, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների  տարեկան ծրագրեր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որպես համակարգող, իրականացնում է նշված ծրագրերում ներառված միջոցառումների կատարման մոնիթորինգ:

Նախարարության խնդիրն է` ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում: Վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը:              

Ինչպես այսօր ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Նախագծով սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Արդյունքում` ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով:

 

Մասնավորապես՝ նախատեսվում են իրականացվել հետևյալ միջոցառումները:

– ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում

– Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում (ներկայումս 3 գերատեսչություններ ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն՝ 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում)

– Մաքսային հայտարարագրման ընթացակագերի շրջանակում հսկողություն իրականացնող պետական մարմինների որոշումների ընդունման թափանցիկության բարձրացում

– Ավարտին կհասցվի տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնուրույնաբար մաքսային հայտարարագրման մեխանիզմների կիրառությունը (օրենսդրական հիմքերն արդեն առկա են)

– Հնարավորություն կտրվի ԱԱՀ վճարողի հաշվառման համար ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերություն գրանցելիս՝ պարզեցնելով բիզնեսով զբաղվելու համար պահանջվող գրանցումներին առնչվող քայլերից մեկը

– Կգործարկվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Կնվազեցվի դիմորդների և տրամադրող մարմինների միջև շփումների անհրաժեշտությունը

– Կպարզեցվեն էլեկտրականության միացման համար անհրաժեշտ գործողությունները։ Երկու առանձին պայմանագրեր՝ էլեկտրականության միացման և մատակարարման պայմանագրերը կմիավորվեն։

– Կավելացվեն այն դեպքերը, երբ էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների տրամադրումը և նոր միացումների նախագծման նպատակով տեղազննությունը կկատարվի առանց դիմորդի մասնակցության

– Քայլեր կձեռնարկվեն էլեկտրականության միացման համար ներկայումս սահմանված ժամկետների կրճատման ուղղությամբ

– Կբարելավվեն կադաստրի պետական կոմիտեի և էլեկտրական ցանցերի միջև տեղեկատվական փոխանակման գործընթացները՝ արդյունքում նպատակ ունենալով կրճատել միացման նպատակով տեղազննության անհրաժեշտությունը

– Կպարզեցվեն դատական մարմինների և տնտեսվարողների փոխհարաբերությունները, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու համակարգի ներդրման միջոցով

– Հասարակության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնող միջոցառումներ կիրականացվեն։ Դրանք կնպաստեն ավելացնել արդեն իսկ ընդունված օրենսդրական այնպիսի կարգավորումների կիրառության աստիճանը, որոնք զգալի պարզեցում են ստեղծել պետական մարմինների հետ շփումներում, սակայն բավարար կիրառություն չունեն։ Մասնավորապես, այդպիսին է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջի վերացումը

– Կբարելավվեն անշարժ գույքի գրանցումներին վերաբերվող բողոքների քննարկման ընթացակարգերը

– Փոքր ներդրողների (բաժնետերերի) շահերի պաշտպանվածության բարձրացման նպատակով իրավական մի շարք նոր կարգավորումներ կընդունվեն, մասնավորապես, բաց բաժնետիրական ընկերություններում ղեկավար տարբեր պաշտոնների համատեղության սահմանափակումների և այլ իրավական կարգավորումների եղանակով

– Սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում՝ ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով

– Այլ միջոցառումներ՝ ուղղված պետական գնումների ընթացակարգերի պարզեցմանը, աշխատաշուկայի կարգավորմանը և այլն:

Նշված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: