Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Deutsche Bank-ը 7.2 մլրդ տուգանք կվճարի ԱՄՆ-ին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:27 , 24 Դեկտեմբեր 2016

Գերմանական Deutsche Bank-ը պատրաստ է 7.2 մլրդ դոլար վճարել ԱՄՆ արդարադատության նախարարությանը գործի շրջանակներում, որը կապված է հիփոթեքային պարտատոմսերի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկի հաղորդագրությանը։ Բանկի առաջարկած գումարը կրկնակի քիչ է նրանից, որն ի սկզբանե պահանջում էր ԱՄՆ արդարադատության նախարարությունն այս տարվա սեպտեմբերին՝ 14 մլրդ դոլար։

Deutsche Bank-ը պատրաստ է վճարել 3.1 մլրդ դոլար՝ որպես քաղաքացիական-իրավական դրամական բռնագանձում, ևս 4.1 մլրդ դոլար՝ հօգուտ կորուստներ կրած ամերկացի հաճախորդների։ Նշվում է, որ այդ թիվը վերջնական չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Deutsche Bank-ը 7 տարում առաջին անգամ տարին ավարտել է 6.772 մլրդ եվրո կորուստով՝ 1 տարի առաջվա եկամուտի դիմաց (1.691 մլրդ եվրո)։

Ամերիկյան խոշորագույն բանկերը միլիարդավոր դոլարներ են վճարել այն գործերի շրջանում, որոնք կապված են ներդրողներին մոլորության մեջ գցելու հետ՝ կապված հիփոթեքային արժեթղթերի որակի հետ։ Ռեկորդակիրը դարձել էր Bank of America-ն՝ 16.6 մլրդ դոլարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները