Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

DEUTSCHE BANK-ը կստեղծի նոր միջազգային առևտրային բանկ

Վերադարձ լուրերի բաժին

18:14 , 16 Հունիս 2020

Deutsche Bank-ը հայտարարել է, որ Wealth Management-ը (խոշոր մասնավոր կապիտալի կառավարման ստորաբաժանումը) և Private & Commercial Business International-ը (միջազգային մասնավոր և կոմերցիոն բիզնեսի ստորաբաժանում) միավորվում են` ձևավորելով նոր Միջազգային մասնավոր բանկ։ Այդ մասին հայտնել է Banki.ru-ն։ «Նոր Միջազգային մասնավոր բանկը կսպասարկի 3.4 մլն մասնավոր և կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաև խոշոր սեփականատերերի»,- հաղորդել է Բանկի մամուլի ծառայությունը։ «Միջազգային մասնավոր բանկը նպատակ ունի մոտեցնել խոշոր մասնավոր կապիտալի կառավարման ստորաբաժանման հաճախորդներին Գերմանիայում, Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների և մասնավոր հաճախորդների հետ Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և Հնդկաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ենթադրվում է, որ Բանկի ակտիվները կազմելու են շուրջ 250 մլրդ եվրո, իսկ համախառն եկամուտը կազմելու է 3 մլրդ եվրո։

Deutsche Bank-ը Գերմանիայում աշխատակիցների թվով և ակտիվների ծավալով ամենամեծ ֆինանսական ընկերությունն է և համարվում է աշխարհի 30 ամենակարևոր վերազգային բանկերից մեկը։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: