Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Deloitte Touche-ն սկսել է աշխատանքները ՀԾԿՀ-ում

Վերադարձ լուրերի բաժին

15:30 , 10 Սեպտեմբեր 2015

Այսօր կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան- Ինչպես գիտեք, հարգելի գործընկերներ, Deloitte Touche ընկերությունը խորհրդատվություն է իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Ես կցանկանայի ձայնը փոխանցել փոխվարչապետին՝ ներկայացնելու գործընթացը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան- Պարոն վարչապետ, Deloitte Touche ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին: Երկուշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ի մասնագետների, կարգավորող ընկերությունների հետ: Ինձ մոտ է պայմանագիրը, ըստ որի նրանք հստակորեն աշխատում են: Ըստ այդ պայմանագրի՝ կան որոշակի դրույթներ երեք փուլերով, որոնք կատարվում են: Առաջին փուլի աշխատանքներն ավարտվում են սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլինը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլինը՝ նոյեմբերին: Առաջին փուլում տրվելու է հետևյալ հարցի վերլուծությունը. ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրողից մինչև սպառող 2010-2015թթ. համար, էներգետիկ հաշվեկշռի, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունները, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառների վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալներով, կլիմայական փոփոխությունների պայմաններով չնախատեսված խնդիրներով, ինչպիսին են, օրինակ, ատոմակայանի կանգառը, ինչպես նաև կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում, թե ինչ է ներառված, ինչը ոչ, որքանով են դրանք հիմնավորված:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան- Պարոն Գաբրիելյան, սակագնի վերլուծության հիմնավորումը մենք մինչև սեպտեմբերի վերջ կունենա՞նք:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան- Այո, մասնավորապես, եզրակացությունը, որ պետք է տրվի առաջին փուլում, դա 2015-2016թթ. սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատումն է: Սրանք այն եզրակացություններն են, որոնք, ըստ պայմանագրի, պետք է տրվեն առաջին փուլի վերջում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան- Քանի որ մենք ունենք պայմանավորվածություն և մինչև խորհրդատվության ավարտը հոսանքի թանկացման տարբերությունը վճարելու է կառավարությունը բնակիչների ու ՓՄՁ-ների համար, ես կցանկանայի փոխհատուցման ծավալների ճշգրտման աշխատանքների մասին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը կառավարությանը ներկայացներ, թե գործընթացը որ փուլում է գտնվում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան – Պարոն վարչապետ, մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև ամսի 20-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան– Աշխատանքները կավարտվեն և վճարները կիրականացվեն: Ուղղակի սրա մասին հանրությանն, իմ կարծիքով, պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների և փոխհատուցման մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն է տարածվում հասարակության մեջ, որ որևէ բան չի արվում, աշխատանք չի կատարվում: Կառավարությունն ինչ պարտավորություններ, որ վերցրել է իր վրա, բոլորն իրականացվում են ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը