Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

01:48 , 14 Սեպտեմբեր 2019

Երևանում պաշտոնապես բացվել է «DataArt» ընկերության գրասենյակը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ «DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: Արդեն 22 տարի գործող ընկերությունը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում, և այլն։ Այժմ բացվել է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի 20-ից ավելի աշխատակից։

Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, շնորհավորելով և բարի երթ մաղթելով ընկերության աշխատակիցներին գրասենյակի բացման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ այս ընկերության բացումը Հայաստանում իր հետ կբերի նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ լավ աշխատանքային մշակույթ, որի հիմքում մարդկային հարաբերություններն ու մարդկային բարձր որակներն են:

«DataArt» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշել է, որ սա իրենց գաղափարների իրագործման սկիզբն է, առաջիկայում ունեն մեծ նպատակներ։ «Պետք է ձգտենք, որպեսզի լինենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գործատուների հնգյակի մեջ, բայց հնգյակում չլինենք հինգերորդը»,- ընդգծել է Բաղդասարյանը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: