Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

DailyMail-ը անդրադարձել է Ամերիաբանկի $20 միլիոնանոց գործարքին

Վերադարձ լուրերի բաժին

10:19 , 14 Հունիս 2016

Ակտիվների ծավալով Հայաստանի խոշորագույն բանկը՝ Ամերիաբանկը, 20 միլիոն դոլարի պարտքային արժեթղթեր է վաճառել լյուքսեմբուրգյան 4 ֆոնդերի։ Այս մասին գրում է բրիտանական DailyMail-ը՝ հղում անելով Reuters-ին։ Նշվում է, որ տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը։

Հիշեցնենք՝ Ամերիաբանկը երեկ հայտարարել էր, որ ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև:

Ըստ բանկի՝ այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։