Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարել են «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 18 Դեկտեմբեր 2019

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր՝ «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին: Նախաձեռնությունը հովանավորել է Ucom ընկերությունը։ Մեթյու Յալդեզյանը և Օֆելյա Հարությունյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը՝ «Creative Armenia» անվանումով երևակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։ Պատվավոր հիշատակումներն են՝ Անդրե Ավանեսյանը, Իրեն Ստեփանյանը, Ջեյսոն Լեսկին և Նոյ Մեղերյան Բարթելը։

«Մենք բազում տպավորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից», — ասել է Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սակայն այս երկու էջերն առաձնացան իրենց սրաթափանցությամբ և ուժով։ Դրանք տպավորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տվեցին հաջորդող պատմության գրավիչ ակնարկներ և ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ հաջորդ էջերը»։

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Թատրոնի, ֆիլմի և հեռուսատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթյու Յալդեզյանը ներկայացրել է տպավորիչ հերոսի, որը խճճված էր Լիթլ Արմենիայի «համառորեն խաչվող փողոցների խուրցի մեջ»։

Հայաստանում ծնված կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը կյանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք էկրանավորվել են խոշոր կինոփառատոններում, ինչպիսիք են՝ «Sundance»-ը, «TIFF»-ը և «Raindance»-ը։ Նա նաև արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի և «HBO»-ի համար։ Նրա «Creative Armenia»-ի սցենարի առաջին էջը վերհանել է հին, կամ գուցե նոր, երևանյան կրկեսի երազանքներն ու փոշին։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի երրորդ համագործակցությունն է՝ հաջորդելով «Ստվերների արվեստ» լուսանկարչության մարտահրավերին և «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ucom ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Տաղանդավոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, և ես ուրախ կլինեմ, երբ նոր սերնդի սցենարիստները, ռեժիսորները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարեզում հաջողություններ ունենան»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը: Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին: Ստեղծարարար մարտահրավերի մասին ավելին իմանալու համար այցելեք creativearmenia.org/challenges կայքէջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: