Invalid username or password
COVID-19-ի ազդեցությունը և նավթի գների անկումը Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում զգալի են եղել և կարող են ուժեղանալ: Այդ մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած նոր հոդվածում, որտեղ առանձնացվել են տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ազդեցության ալիքները։
EconoMood-ը ներկայացրել է դրանցից ամենաուշագրավները: Համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները հարվածում են աշխատատար ոլորտները: Եգիպտոսում զբոսաշրջիկները չեղարկել են ամրագրված տոմսերի 80%-ը, իսկ ԱՄԷ-ում և այլուր էականորեն տուժել է մանրածախ վաճառքը։ Սպասարկման ոլորտում աշխատողների մեծ թվաքանակի պայմաններում եթե աճի գործազրկությունը, իսկ աշխատավարձն ու տրանսֆերտները նվազեն, կլինեն դրանց համապատասխան արձագանքներ։
Արտադրությունն ու ձեռնարկատիրական աշխատանքները նույնպես խաթարվել են, իսկ ներդրումային ծրագրերը՝ շարունակում հետաձգվել։ Ամբողջ աշխարհի տնտեսություններում այս անբարենպաստ ցնցումներին գումարվում են նաև բիզնեսների ձախողումները և սպառողների անվստահությունը։ Բացի կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական խափանումներից, տարածաշրջանի նավթ արտահանողները վնասներ են կրում հումքային ապրանքների ցածր գնից: Արտահանման ցածր եկամուտները կթուլացնեն տվյալ երկրի արտաքին դիրքերը, կնվազեցնեն շահույթը՝ ճնշումներ գործադրելով պետական բյուջեների վրա, և կազդեն տնտեսության մնացած հատվածի վրա։ Մյուս կողմից, նավթ ներկրողների վրա կազդեն նաև երկրորդ փուլի էֆեկտները՝ տրանսֆերտների ցածր ներհոսք, ապրանքների ու ծառայությունների նկատմամբ տարածաշրջանի նվազող պահանջարկ։
Ի վերջո, գլոբալ ռիսկերի շրջանցումը և կապիտալի փոխակերպումն առավել անվտանգ ակտիվների հանգեցրել է տարածաշրջանում պորտֆելային հոսքերի անկման 2 մլրդ դոլարի չափով՝ փետրվարի կեսից սկսած։ Բաժնետոմսերի գները նվազել են, իսկ պարտատոմսերի տարածումը՝ ավելացել։ Ֆինանսական պայմանների այդպիսի խստացումը կարող է լինել հիմնական մարտահրավերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի համար տարածաշրջանի երկրների արտաքին պարտքի մարման չափը գնահատվում է 35 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ամբողջական հոդվածը՝ հետևյալ հղումով:
Դիտումներ 2119
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: