Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

COVID-19-ի տնտեսական վերականգնման պլանավորում

Վերադարձ լուրերի բաժին

Առկա են բազմաթիվ գործոններ, որոնք կառավարությունները պետք է հաշվի առնեն տնտեսության վերակնգնմանն ուղված փաթեթներ կազմելու ժամանակ՝ առաջին անհրաժեշտության պահանջարկ, տեղական ինստիտուցիոնալ կարողություններ, շուկայական պայմաններ, փոխառությունների և ենթակառուցվածքների ներդրումային որոշումների օրինականություն: Այդ մասին նշվում է Համաշխարային բանկի հոդվածում:

Ըստ ՀԲ-ի` կայունություն նախագծելով նշանակում է նաև ներառել երկարաժամկետ չափանիշներ: Երկարաժամկետ հատվածում ճկունության և հարմարվողականության ունակություն, այդ թվում` այլ ֆիզիկական, բնական և մարդկային կապիտալի ազդեցության:

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու և տնտեսությունը վերականգնելու համար կառավարությունները մշակում են տարբեր միջոցառումներ: Այդ միջոցառումները մշակելու և արդյունավետ քաղաքականություն վարելու համար Համաշխարհային բանկը ներկայացրել է կայունության ստուգման չափանիշների ցուցակ: Վերջիսը մատնանշում է այն խնդրահարույց կողմերը, որոնք կառավարությունները պետք է դիտարկեն` նախագծերը գնահատելու դեպքում` կենտրոնանանալով երկարաժամկետ հեռանկարի վրա: Ցուցակը տարանջատում է երկու ժամանակաշրջան՝ կարճաժամկետ և երկարաժամկետ:

Կարճաժամկետ կտրվածքով նախածերը պետք է մշակվեն հետևյալ երեք հիմնական նկատառումներց ելնելով.
Աշխատատեղերի ստեղծում,
Տտեսական գործունեության խթանում՝ կենտրոնանալով տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտի վրա,
Ժամանակայնություն և ռիսկ:

Երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված նախագծերը պետք է ունենան և ապահովեն՝
Երկարաժամկետ աճի ներուժ ՝ դիտարկելով դրա ազդեցությունը մարդկային, բնական և ֆիզիկական կապիտալի վրա,
Ապագա ցնցումների դեպքում նախագծի հուսալիություն, որը պետք է իրականացվի հասարակությունների և տնտեսությունների կարողությունների ձևավորմանն ուղղված միջոցառումներով:
Կայուն տնտեսական աճի ապահովում, որը հնարավոր կլինի իրականացնել ցանցային ներդրումների միջոցով և կնպաստի վերականգնվող էներգիայի և էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործմանը:

ՀԲ-ն նշել է, որ կառավարությունները, որոնք կցանկանան կիրառել ցուցակի շրջանակը, կարող են դրանք օգտագործել երկու փուլով:
Առաջին փուլում վերոնշյալների կիրառման նպատակն այն է, որ կառավարությունները ներդրումներ կատարեն այնպիսի նախագծերի մեջ, որոնք գրավիչ են իրենց խթանիչ հատկանիշներով, բայց վնասակար են երկարաժամկետ հեռանկարում:
Երկրորդ փուլում առաջարկվող ցուցանիշները կարող են օգնել որոշում կայացնողներին առաջնահերթություն տալ այն նախագծերին, որոնք կարող են հանգեցնել կայուն տնտեսական աճի` առանց վնասելու ապագա սերունդների պահանջարկի բավարարման հնարավորությունը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: