Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Վերադարձ լուրերի բաժին

18:52 , 20 Ապրիլ 2018

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018  վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս  գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

«Բանկը  պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև  մասնակից»,-ասացին Կոնվերս Բանկում:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ հովանավորել է նաև  նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ Բանկի  աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն  է: Առաջիկայում Բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ»,-ասացին  Բանկում:

Մարաթոնին մասնակցության հայտը՝  https://armeniamarathon.org/events/yerevan-spring-run հղմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: