Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը կայացավ

Վերադարձ լուրերի բաժին

16:17 , 14 Մայիս 2018

Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ: 2-12 տարեկան երեխաները դրա շրջանակներում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին: Իսկ մեծահասակները ուժերը չափել են 5, 10 կմ վազքուղիներում, ինչպես նաև էստաֆետում:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որը ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը և սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է ևս մեկ լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակներում մարզահրապարակներ են կառուցվելու թե Երևանում, թե մարզերում»,- ասաց Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին Բանկը հանդես է գալին նաև որպես մասնակից:

«Նման նախագծերի իրականացման հարցում Կոնվերս Բանկի հետ համագործակցում ենք արդեն երկրորդ տարին՝ ոչ միայն քարոզելով առողջ ապրելակերպ, այլև հնարավորություն ստանալով օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Բանկի հովանավորությամբ իրականացված Converse Bank Yerevan Spring Run 2018-ի ողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ-ի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկ շահառուների աջակցմանը»,- եզրափակեց վազքի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: