Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Coca-Cola-ն և Pepsi-ն դավադիր համաձայնության են եկել բժշկական կազմակերպությունների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 11 Հոկտեմբեր 2016

Coca-Cola և PepsiCo ընկերությունները դավադիր համաձայնության են եկել ԱՄՆ 96 բժշկական ասոցիացիաների հետ՝ իրենց շահերի լոբբինգի համար։ Նման եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի փորձագետները՝ հետաքննության արդյունքներով, որն իրականացրել են Դենիել Աարոնը և Միխաել Զիգելը։ Հետաքննությունը հրապարակվել է American Journal of Preventive Medicin պարբերականում, գրում է Rambler News Service-ը։

Մասնավորապես, պարզվել է, որ Coca-Cola և PepsiCo ընկերությունները 2011-2015 թվականների ընթացքում խոշոր գումարներ են փոխանցել բժշկական կազմակերպությունների հաշիվներին, որոնցից շատերը պայքարում են ճարպակալման դեմ։

Հաղորդվում է նաև, որ այդ ժամանակահատվածում ընկերությունները ջանքեր են գործադրել առողջապահությանը վերաբերող 29 օրինագծերի տապալման համար, որոնք վերաբերվել են ավելորդ քաշի դեմ պայքարին և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման սահմանափակմանը։

Հետաքննության արդյունքներով՝ 2011-2014 թվականների ընթացքում Coca-Cola-ն այս նպատակով ծախսել է մոտ 6 մլն դոլար, PepsiCo-ն` մոտ 3 մլն դոլար։ 96 ասոցիացիաներից 12-ը միջոցներ են ստացել 2 ընկերություններից, 1-ը՝ միայն Pepsi-ից, 83-ը՝ Coca-Cola-ին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։