Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Coca-Cola-ն ալկոհոլային խմիչքներ կթողարկի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:55 , 08 Մարտ 2018

Ոչ ալկոհոլային ըմպելիքների՝ աշխարհի խոշորագույն արտադրող  Coca-Cola-ն իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել։

Ընկերությունը մտադիր է դուրս գալ Ճապոնիայում արագ աճող «չժուհայ» թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկա, որտեղ գերիշխում են ճապոնական բրենդները, ինչպես, օրինակ՝ Strong Zero-ն, Highball Lemon and Slat-ը, գրում է Financial Times-ը: Չժուհայ ըմպելիքներում ալկոհոլի պարունակությունը սովորաբար կազմում է 3 տոկոսից մինչեւ 8 տոկոս, ինչը դրանք դարձնում է գարեջրի այլընտրանքը:

Բացի այդ, շուկայում ներկայացված են տարբեր համերի հարյուրավոր նման կոկտեյլներ, ինչի շնորհիվ դրանք տարածում ունեն կանանց շրջանում: Այս ձեռնարկումը Coca-Cola-ում որակում են « բացառիկ քայլ ընկերության պատմության մեջ»: Coca-Cola-ի ճապոնական ստորաբաժանման ղեկավարության կարծիքով, այն իմաստ ունի՝ հաշվի առնելով չժուհայի շուկայի մեծությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։