Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հարցում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:11 , 26 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է  գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար “CLAAS” ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերի, Կրասնոդարի “CLAAS” գործարանի տնօրեն Միխայել Ռիթերի հետ՝ քննարկելու ընկերության գործունեությունը Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։

Նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև «Մեղրի» և «Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։

«CLAAS»-ի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից