Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

City-ները նոր ՍՊԸ-ով են աշխատում

Վերադարձ լուրերի բաժին

15:02 , 24 Օգոստոս 2018

Yerevan Ciy սուպերմարկետների առավել ուշադիր հաճախորդները թերևս նկատել են, որ իրենց տրամադրվող ՀԴՄ կտրոնների վրա արդեն նշված է ոչ թե «Ալեքս Հոլդինգ», այլ «Սիթի»։

Դեռ մայիսին գրել էինք, որ մեր տեղեկություններով, քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Այժմ արդեն գործ ունենք կայացած փաստի հետ։

Կարելի է ենթադրել, որ «Ալեքս Հոլդինգը» կշարունակի գործել՝ որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն, իսկ «Սիթին» կարտացոլի միայն մանրածախ առևտրի՝ սուպերմարկետների գործունեությունը։

Ինչո՞վ է սա կարևոր։

Նախ, սուպերմարկետների առանձնացումը այս ընդհանուր հսկա ընկերությունից թույլ կտա ավելի մեծ հաշվետվողականություն ապահովել և թույլ տալ համեմատականներ անցկացնել նույն ոլորտում գործող այլ ցանցերի հետ։

Բացի այդ, այս քայլով լուծվում է մեկ այլ կարևոր խնդիր։ Տևական ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել այն խնդիրը, որ շաքարի շուկայում փաստացի մենաշնորհային դիրքեր զբաղեցնող «Ալեքս հոլդինգը» շաքարը վաճառում է նույն գնով՝ թե՛ վերջնական սպառողներին (սուպերմարկետների միջոցով), թե՛ վերավաճառող ընկերություններին (փոքր խանութներ ու կրպակներ), որոնք պետք է որոշակի վերադիրով վաճառեն այդ ապրանքը։ Բնականաբար, այս գործելաոճը շաքարի մանրածախ շուկայում «Ալեքս հոլդինգին» գնային առավելություն է տալիս և մրցակցությունից դուրս թողնում մյուս մանր խաղացողներին։ Այժմ «Ալեքս հոլդինգը» պարտավոր կլինի շաքարը վաճառել «Սիթիին», որն էլ որոշակի վերադիրով այն կվաճառի վերջնական սպառողներին։

Նշենք նաև, որ «Սիթի» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին։ Որպես հիմնադիր նշված է ՀՀ քաղաքածի Վարդան Վալյուշի Ֆարմանյանը։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: