Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

CBS-Ի և Paramount-ի սեփականատերը ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 26 Հունվար 2016

 

Լոս-Անջելեսի դատարանը պարտադիր հոգեբուժական փորձաքննության է ուղարկել 92-ամյա մեդիամագնատ Սամներ Ռեդսթոունին, ով CBS-Ի և Paramount-ի գլխավոր բաժնետերն է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռեդսթոնի նախկին ընկերուհին՝ Մանուելա Հերզերը, հայտարարել է, որ նա անգործունակ է: Հայցին միացել են նաև Ռեդսթոնի  բույժքույրը և որոշ ներդնողներ` Viacom ընկերությունից: Նրանք կարծիք են հայտնել, որ Ռեդսթոունի հոգեկան վիճակը թույլ չի տալիս վերջինիս կառավարել իր ակտիվներն և ղեկավարել բիզնեսը:

Դատարանի որոշմամբ, միլիարդատերը 60 րոպե տևողությամբ հոգեբանական փորձաքննություն կանցնի, որի արդյունքների հիման վրա էլ գործով վերջնական որոշում կկայացվի։

Ռեդսթոունի  փաստաբանները այդ  հայտարարությունը կեղծ են համարել՝ հայտարարելով, որ Հերզերը մտահոգված է միայն գործարարի սեփականության մեջ իր բաժնեմասով, այլ ոչ նրա առողջությամբ: « Մենք ուրախ ենք, որ դատարանը շարունակում է մերժել տիկին Հերզերի  հուսահատ փորձերը՝ հեռացնել պարոն Ռեդսթոունին իր պաշտոնից», հայտարարել են փաստաբանները:

Ռեդսթոունը Viacom մեդիաընկերության նախագահն է։ Այդ ընկերության մաս են կազմում մալուխային և արբանյակային հեռուստատեսային MTV ցանցերը: Ռեդսթոունին են պատկանում նաև National Amusement կինոթատրոնների ցանցը և CBS, Paramount ընկերությունների վերահսկիչ փաթեթները:

Գործարարի կարողությունը գնահատվում է ավելի քան 6.2 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները

Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։

Ամենից շատ միլիարդատերեր տված 10 ամերիկյան բուհերը. Forbes

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր

Գնչուները Օբնինսկում կեղծ բիթքոյն-մետաղադրամ են վաճառել մի քաղաքացու

Գնչուները նրան առաջարկել են «շահավետ գործարք» կատարել՝ 1000 ռուբլով գնել 2 բիթքոին։